Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում համապետական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն արտացոլում են քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը հանրապետությունում: Այդ մասին աա ասել է ապրիլի 6-ին առցանց հարցուպատասխանի ժամանակ։
Սակայն, ըստ նրա, դա ամենևին էլ չի նշանակում, որ ընտրախախտումներ չեն եղել, բայց դրանք այնքան էլ մեծ չեն եղել, որպեսզի անդրադառնան դրանց արդյունքների վրա։ Նա փաստել է, որ թեկնածուներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի լիակատար հաղթանակի համար մի քանի հարյուր ձայն չի բավականացրել, և եթե կեղծիքներ լինեին, ապա ընտրակեղծարարները չէին կանգնի այդ մի քանի ձայների առջև։
ՀՀ վարչապետը նաև հիշեցրել է, որ Արցախի խորհրդարան են անցել ընդդիմադիր ուժեր երկրորդ և երրորդ դիրքերում, ինչը ևս հերքում է անազնիվ ընտրությունների մասին կարծիքները:
Փաշինյանը նշել է, որ ընտրություններն այնքան էլ կատարյալ չեն եղել, սակայն Հայաստանը լինելու է Արցախի կողքին իր ժողովրդավարական զարգացման ճանապարհին, և ժողովրդի ձայնը միշտ լսելի է լինելու իշխանությունների համար:
Նա նաև նշել է, որ Արցախում ոչ հեղափոխություն, ոչ հակահեղափոխություն չի եղել։ Եթե Արցախը Հայաստանի նկատմամբ լինի հակահեղափոխական, ապա այնտեղ էլ կլինի հեղափոխություն։ "Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության եւ Արցախի նոր խորհրդարանի հետ", - նշել է Փաշյանը: