Արմինֆո. Ինչպես հայտնի է, Հայաստանում ապրիլի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 11 դեպք, ինչն ինքնին դրական փաստ է։ Այդ մասին ապրիլի 6-ին Facebook-ի իր էջում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա, սակայն, նշել է, որ, Հայաստանի բոլոր բնակիչները պետք է հետեւեն պարետատան ցուցումներին։ "Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ցուցանիշը դառնա ավելի ցածր։ Անցյալ շաբաթ ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր էին: Երբ մեզ մոտ մեկ օրում 92 մարդ է գրանցվել, մենք արդեն գիտեինք, թե ովքեր են այդ քաղաքացիները, և նրանք մեկուսացվել են ։ Բայց պետք չէ մտածել, որ ամեն ինչ արդեն անցյալում է", - նշել է Թորոսյանը։
Նախարարը հայտարարել է, որ պետք է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ խանութ կամ դեղատուն։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ կհաջողվի հաղթել վարակին։ "Ես նաեւ ցանկանում եմ տեղեկացնել մեր հիվանդների վիճակի մասին: Նրանց մեծ մասը լավ է զգում, եւ նրանք չունեն ջերմություն: Բայց կան նաեւ քաղաքացիներ, որոնք թոքաբորբ են տանում, նրանց թիվը 146 է։ Նրանցից 35-ի վիճակը գնահատվում է ծանր, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում չեն, 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ցավոք, մեկ հիվանդ մահացել է", - ընդգծել է Թորոսյանը։ Նախարարը նաև նկատել է, որ այն հիվանդները, ովքեր գրեթե չունեն ախտանշանները, գտնվում են հյուրանոցներում բժիշկների հսկողության տակ:
Նա նաև անդրադարձել է դիմակների ճիշտ օգտագործման համակարգին։ "Դիմակները տվյալ դեպքում օգնում են, որպեսզի մենք ձեռքերով չդիպչենք բերանին կամ քթին, քանի որ վիրուսը կարող է փոխանցվել ոչ օդակաթիլային ճանապարհով", - եզրափակել է Թորոսյանը։
Նշենք, որ ընդամենը հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդանալու 833 հաստատված դեպք, որոնցից բուժում է անցնում 763 մարդ, մահացել է 8 մարդ: Առողջացած քաղաքացիների ընդհանուր թիվը 62 է։