Արմինֆո.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր մեկուսացված անձինք չկան: ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացված քաղաքացու (առանց ախտանիշների) փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին: <Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով>,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։