Արմինֆո. Ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ըստ աղբյուրի, ապրիլի 4-ի ժամը 11.00 – ի դրությամբ հանրապետությունում պաշտոնապես հաստատվել է CAVID-19-ի 770 դեպք, որից փաստացի բուժում է անցնում 720 մարդ: Մահերի թիվը չի փոխվել ՝ 7 մարդ։