Արմինֆո. Որոշ երկրների կառավարություններ COVID-19 վիրուսի հարուցած գլոբալ խնդիրներով պայմանավորված՝ խուճապի և սոցիալական անհնազանդությանը նպաստող ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտությունն օգտագործում են որպես պատրվակմամուլի ազատության անհամաչափ սահմանափակումներ մտցնելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ։
Հանձնակատարի կարծիքով՝ հատկապես ճգնաժամի պայմաններում մենք պետք է պաշտպանենք մեզ համար թանկ ազատություններն ու իրավունքները։ <Վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանները, կառավարությունները և տեղական իշխանությունները ընդունել են որոշումներ, որոնք դժվարացնում են լրագրողների աշխատանքը և սահմանափակում հասարակության՝ տեղեկատվության ստացման իրավունքը>,- ասվում է հայտարարության մեջ։
Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանում մի շարք թերթեր և կայքեր ստիպված եղան ջնջել որոշ տեղեկություններ՝ խիստ կանոնների ընդունումից հետո, որոնք արգելում էին վիրուսի բռնկման մասին բժշկական և համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներին։
Հունգարիայում և Ռուսաստանի Դաշնությունում համաճարակը լուսաբանող լրագրողները բախվում են տարատեսակ պատժամիջոցների, նոր օրենքների համաձայն՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման «կեղծ տեղեկություններ» տարածելու համար, Ադրբեջանում պարտադրում են ինտերնետային լրատվամիջոցների սեփականատերերին կանխել «վնասակար տեղեկատվության» տարածումը։Ռումինիայում նոր հրամանը թույլ է տալիս իշխանություններին ջնջել նյութերը եւ արգելափակել կայքերը, որոնք պարունակում են «կեղծ տեղեկատվություն» COVID-19-ի տարածման մասին առանց այդպիսի սահմանափակող միջոցները բողոքարկելու հնարավորության։ Ներկայումս Բոսնիա եւ Հերցեգովինայում դիտարկվում են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կապված են խուճապ առաջացնող տեղեկատվության տարածման համար պատիժ սահմանելու հետ։Այդ նախաձեռնությունները եւս ռիսկ են ստեղծում լրագրողների աշխատանքի համար եւ սահմանափակում են սոցիալական ցանցերում կարծիք արտահայտելու ազատությունը։
<Այնուամենայնիվ, ինչպես ասվում է միջազգային փորձագետների վերջերս արված համատեղ հայտարարության մեջ, լրագրությունը կարևոր գործառույթ է հանդիսանում հանրային առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ: Չնայած ժամանակին հաղորդվող տեղեկատվությունն անհրաժեշտ է հասարակությանը վտանգն ընկալելու եւ անհատական մակարդակում պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկելու համար՝ որոշ անդամ պետություններում դիտարկվել են այնպիսի երեւույթներ, ինչպես՝ տեղեկատվության զտումը։ Չեխիայում, Սերբիայում եւ Իտալիայում եղել են դեպքեր, երբ լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել մամուլի ասուլիսներին, ստանալ տեղեկատվություն առողջապահական մարմիններից կամ փաստագրել իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները։
Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ԵՄ բոլոր անդամ պետություններին պահպանել մամուլի ու ԶԼՄ-ների ազատությունը եւ ապահովել, որպեսզի ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները ձեռնարկվեն միայն անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ որպեսզի դրանք լինեն համաչափ եւ մշտապես վերահսկվեն, այդ թվում՝ խորհրդարանի եւ ազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտեն լրագրողներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին կատարել իրենց աշխատանքը կամ չափազանց սահմանափակեն կամ արգելափակեն կոնտենտն Ինտերնետում։ Այն երկրները, որոնք ներդրել են սահմանափակումներ, որոնք չեն համապատասխանում այդ ստանդարտներին, պետք է անհապաղ չեղարկեն դրանք>,- ասում է հանձնակատարի հայտարարության մեջ։