Արմինֆո. Ապրիլի 3-ից Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Ինչպես նշվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, կենտրոնի հասցեն է Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։ Հեռախոսահամար՝ +374 10 23 68 29:
Այդ առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է զետեղել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», - գրել է նախարարը: