Արմինֆո. Ապրիլյան քառօրյա պատերազմը հերթական անգամ ցույց տվեց, որ մեր թշնամին չի հրաժարվում մեր նկատմամբ իր նկրտումներից։ Այդ մասին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Բաքվի կողմից ռազմական գործողությունները կարող են կրկնվել ։ "Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի հետ մղել թշնամու հարձակումը: Ընդ որում, Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ ծավալել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ", - նշել է Միրզոյանը։
ԱԺ նախագահն ընդգծել է, որ նույնիսկ այս բարդ օրերին, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Հայաստանի դիրքերը: "Բոլոր հակամարտող կողմերը փաստացի զինադադար են կնքել և համախմբվել են նոր թշնամու, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։ Սակայն Ադրբեջանը շարունակում է գնդակոծել հայկական դիրքերը, ինչը հանգեցնում է նաեւ վիրավորումների խաղաղ բնակչության շրջանում>, - նշել է նա:
Միրզոյանն անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ Մասնավորապես, խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ հանձնաժողով են հրավիրվում նոր վկաներ, և աստիճանաբար հաջողվում է վերստեղծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակ։ Նրա ասելով, հրավիրվել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրադարձությունների մասնակիցներ, սակայն նրանցից ոմանք հրաժարվել են ներկայանալ: ԱԺ խոսսնակն, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովը կշարունակի իր գործունեությունը և ողջ ճշմարտությունը կհայտնի հանրությանը։ "Ես կարծում եմ, որ կան փաստեր, որոնց մասին չի կարելի լռել", - եզրափակել է ԱԺ նախագահը։