Արմինֆո. Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նախարարի կոչին արձագանքած բուժաշխատողների թվում են 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, Հայաստանի առողջապահական համակարգը կարիք ունի մինչեւ 55 տարեկան բուժաշխատողների, որոնք կարճատեւ վերապատրաստում կանցնեն կորոնավիրուսի բուժման սկզբունքների գծով, եւ այնուհետեւ աշխատանքի կանցնեն COVID-19 հիվանդների բուժման գործում ներգրավված բժշկական կենտրոններից մեկում: Կարող են դիմել ընդհանուր կամ թերապեւտիկ պրոֆիլի բժիշկները (նեղ մասնագետները նույնպես կարող են դիմել); լաբորատոր գործի մասնագետներ; ռեանիմատոլոգներ; բուժքույրեր եւ խնամակալներ: Ռեզյումեն կարեի է ուղարկվել էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) եւ 091190875 հեռախոսահամարներով: