Արմինֆո. 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը կազմել է 1900 մ 46 սմ, ինչը 1 սմ-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետկենտրոնը»։ Աղբյուրի համաձայն, 2020 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելով լիճ է մուտք գործել 33 մլն 115 հազար խմ ջուր: Բացի այդ, մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին դրական դինամիկա է նկատվել Սեւան թափվող գետերում։ Հավելենք, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն, Սևանա լճից ջրի թույլատրելի առավելագույն ջրառը կազմում է 170 միլիոն խմ: Նախորդ տարի Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրաքանակը կազմել է 143,8 մլն խմ, ինչը վերջին 5 տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշն էր: