Արմինֆո. Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին, մասնավորապես ասել է. "Ըստ ստացվող տեղեկությունների ՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները։ Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները, ավտոտրանսպորտային միջոցները։ Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից ։ Եվ հենց որ օբյեկտիվ պայմաններ լինեն՝ կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ"։
Նշենք, որ մարտի 30-ին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել Նոյեմբերյանի ուղղությամբ ։ Գնդակոծության էին ենթարկվել նաև սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերը։ Հակառակորդի այս գործողություններից տուժել են երկու հայ զինծառայողներ եւ 14-ամյա պատանի։