Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման միջոցառումներն ու մեխանիզմները պետք է ներդրվեն: Այդպիսի համոզմունք է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով 2016 թվականի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի 4-րդ տարելիցին։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին։ Ռիսկերի նվազեցման միջոցառումներն ու մեխանիզմները պետք է ներդրվեն», - գրել է Զոհրաբ Մնացականյանը « Թվիթերի» իր էջում։