Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ստանիսլավ Զասը նշել է, թե տարակուսանք է հարուցում հանգամանքը, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի համավարակի դեմ:
«Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 14-ամյա բնակիչ, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ո,ւզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։
Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի համավարակի դեմ: Այս կապակցությամբ հակամարտության կողմերին հորդորում եմ ականջալուր լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ողջ աշխարհում հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին», - հայտարարել է Զասը՝ ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը:
Հարկ է նշել, որ նախօրեին երեկոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մամուլի ծառայություն ը հայտարարություն էր տարածվել հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակի վերաբերյալ, սակայն այն որոշ ժամանակ անց հեռացվել Է կազմակերպության կայքից։ Արմինֆո գործակալությանը չի հաջողվել պարզաբանումներ ստանալ կազմակերպության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել Նոյեմբերյանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հետ էր շպրտվել, սակայն, միաժամանակ, թիրախավորվել էին Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ 14-ամյա պատանի: