Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ Արցախում ըննթաացող ընտրությունների կապակցությամբ, նշելով, որ ի գիտություն են ընդունել, այսպես կոչված, "համընդհանուր ընտրությունների" անցկացման փաստը։
Ինչպես Արմինֆո-ին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու գործում' 2019թ. մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված սկզբունքներին եւ տարրերին համապատասխան: "Միևնույն ժամանակ, համանախագահները նշում են, որ համանախագահող երկրներից ոչ մեկը կամ որևէ այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում այդ "ընտրությունների" արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն եւ ընդգծում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության հաստատուն եւ խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող բանակցությունների արդյունքը", - ընդգծվում է համանախագահների հայտարարության մեջ: