Արմինֆո.Սահմանին իրավիճակը վերահսկողության տակ է։ Այդ մասին մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Ինչպես նշվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները զգոնությունը բարձրացնելու համար՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով ։ Ընդ որում, նրա խոսքով, միջոցառումներն իրականացվում են հնարավոր միջադեպերի կրկնությունը կանխելու հստակ ծրագրի համաձայն:
Խոսելով մարտական պայմաններից դուրս զինծառայողների զոհվելու դեպքերի մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոններից: Միաժամանակ նա հիշեցրել է, որ բոլոր միջադեպերով հարուցվել են քրեական գործեր, եւ կատարվում են քննչական միջոցառումներ: Նրա խոսքով՝ խնդրի արմատը ոչ կանոնադրական հարաբերությունների մեջ է, եւ արդեն մշակվել են դրանք կանխելու գործողություններ։
Հարությունյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ տեղեկացնելով ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասին։ Մասնավորապես, մարտի 31-ին Արցախում համապետական ընտրությունների ընթացքում բոլոր զինծառայողներն ապահովվել են անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով և ալկոգելով ։