Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:
<Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։
ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։ ԵՄ-ն պարտաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին>,- նշվում է հայտարարության մեջ: