Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է Թուրքիայից 56 հայերի վերադարձի ուղղությամբ ։ Այս մասին մարտի 31-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը ։
Նա նշել է, որ չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ ակտիվ աշխատանք է տարվում այն անձանց վերադարձի ուղղությամբ, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: <Մենք խնդրեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին աջակցել մեզ մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք կազմակերպելու հարցում>, - նշել է փոխնախարարը:
Ադոնցը նաև կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել, սթափ գնահատել իրավիճակը և հանգիստ վերաբերվել պահանջին, գրանցվել Պոլսո Հայոց պատրիարքարանի ցուցակներում ՝ վստահեցնելով, որ այդ գործընթացն անհրաժեշտ է վերադարձի կազմակերպման համար:
Նա նաեւ տեղեկացրել է, որ կան օբյեկտիվ դժվարություններ այլ երկրներից, այդ թվում ՝ ԱՄՆ-ից, Իսրայելից եւ Իրաքից հայրենակիցների վերադարձի հետ կապված: Ավետ Ադոնցը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտական կապի մեջ է բարդ իրավիճակում հայտնված բոլոր հայրենակիցների հետ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ՝ նրանց օգնություն ցուցաբերելու համար: