Արմինֆո. ԱՄՆ-ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:
Այդ կապակցությամբ ANCA-ն ողջունել է COVID-19-ի դեմ պայքարում աշխարհի 64 երկրներին, այդ թվում՝ Հայաստանի, 274 մլն դոլար ընդհանուր գումարի արտակարգ օգնության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաստատած գլոբալ փաթեթը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ողջունել է ամերիկյան կողմի այս նշանակալի քայլը' ուղղված Հայաստանի առողջապահությանն աջակցմանը:
ANCA-ում նաեւ հիշեցրել են, որ ավելի վաղ Րաֆֆի Համբարյանը դիմել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, կոչ անելով աջակցել, որպեսզի ԱՄՆ արտասահմանյան օգնության ռեսուրսները ընդգրկեն նաեւ Հայաստանը: