Արմինֆո.Մարտի 28-ին, ժամը 06:00 - ից, Հայաստանի ողջ տարածքում հանրային օգտագործման վայրերում լայնածավալ ախտահանում է իրականացվելու՝ կորոնավիրուսի հետ կապված: Այդ մասին մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը։
Ինչպես նշվել է, ախտահանման աշխատանքները կիրականացվեն օրական երկու անգամ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու հասարակական տրանսպորտի կանգառներին. միայն Երևանում դրանց թիվը հասնում է 350-ի. Հարությունյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացվելու են ԱԻՆ ուժերով:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք, ապաքինվել է 28 մարդ, անցկացված 1625 թեստեր բացասական արդյունք են տվել: Մարտի 26-ին Հայաստանում մահացել է կորոնավիրուսով առաջին հիվանդը. նա 72 տարեկան էր, տառապում էր նաեւ քրոնիկ հիվանդություններով: