Արմինֆո. Շարունակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին միջոցների մուտքագրումը՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով:
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 27.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691470587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2802: Ստացված միջոցները կօգտագործվեն բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքերում պայմանների բարելավման նպատակով: