Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման քարտեզը, որը հաաաասաանելի է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում՝ www.ncdc.am.
Ներկայացված տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի առավել մեծ թվով դեպքեր են հայտնաբերվել Երեւանում (151), Կոտայքում (57), Արարատում (56) եւ Արմավիրում (56): Այնուհետեւ հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնը (4), Լոռին (2) եւ Սյունիքը (2): Նախատեսվում է առաջիկայում վիճակագրություն տրամադրել նաև վարչական շրջանների և համայնքների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք, ապաքքինվել է 28 մարդ, անցկացված 1625 թեստերը բացասական արդյունք են տվել: Նախօրեին Հայաստանում մահացել է կորոնավիրուսով առաջին հիվանդը. նա 72 տարեկան էր, տառապում էր նաև քրոնիկ հիվանդություններով ։