Արմինֆո. «Հարգելի հայրենակիցներ, մեզ պատուհասած նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով՝ այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները», - ասվում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբների համաաատեղ հայտարարությունում, որը զետեղված է Մասիս Մաայիլյանի «Ֆեյսբուքի» էջում:
«Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։
Քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն հետևել հիգիենայի կանոններին ու պատկան մարմինների հորդորներին։ Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար», - ասվում է հայտարարությունում: