Արմինֆո. Չինաստանը դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Չինաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
"Հարգելի հայրենակիցներ, մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մուտքի արտոնագրերի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը սովորական անձնագրեր ունեցողների համար երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։ Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք ձեզ հաղորդել, որ մարտի 28-ի ժամը 00:00-ից Չինաստանը ժամանակավորապես դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, այդ թվում՝ գործող վիզաներով եւ բնակության թույլտվություններով: Այս մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետեւյալ հղումով. https://www.fmprc.gov.cn/mfa_eng/wjbxw/t1761867.shtml", - ասվում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում: