Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու ամսական երեխայի եւ նրա մոր մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ երեխան հիվանդության ոչ մի ախտանիշ չունի։ Ինչ վերաբերում է նրա մորը, ապա նա երկու օր ջերմել է, սակայն այս պահին նրա մոտ նույնպես ախտանշաններ չկան։ Նրանք երկուսն էլ հիվանդանոցում են գտնվում բժիշկների հսկողության ներքո, և Թորոսյանը հույս է հայտնել, որ նրանք լիովին կապաքինվեն:
Խոսելով ընթացիկ իրավիճակի մասին ՝ նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, եւս մեկինը՝ ծանր ։ Մնացած հիվանդների մոտ ախտանշանները կամ թույլ արտահայտված են, կամ ընդհանրապես բացակայում են։
Թորոսյանի խոսքով ՝ այսօր դուրս կգրվեն ևս 10 պացիենտ, որոնց կրկնակի թեստերը բացասական արդյունք են տվել: Այսպիսով՝ կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 28, իսկ այս պահին բուժում ստացող քաղաքացիների թիվը ՝ 300։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 329 դեպք, մեկ հիվանդ նախօրեին մահացել է