Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հաշվեհամարին: Այս մասին հաղորդել են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանը ։Ստացված միջոցները կօգտագործվեն բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքերում պայմանների բարելավման նպատակով: Մարտի 25-ին, ժամը 18.00-ի դրությամբ, հաշվին մուտքագրվել է 512.6 մլն դրամ, ընդ որում, վճարումների թիվը, ընդհանուր առմամբ, կազմել է 2582: