Արմինֆո.Ինչպես մեզ հայտնի է, մարտի 31 - ին Արցախում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և այնտեղ կմեկնեն դիտորդներ Հայաստանից և արտերկրից ։ Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի կորոնավիրուսային վարակը չմտնի Արցախի տարածք։ <Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք համագործակցել դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և որոշենք ՝ արդյոք դիտորդները ռիսկի գոտուց են, թե՞ ոչ ։ Եթե այո, ապա մենք կխնդրենք փոխել դիտորդներին։ Ավելին, ԼՂՀ մեկնելուց առաջ կխնդրենք նրանց կորոնավիրուսի ստուգման արագ թեստ հանձնել, որպեսզի վստահ լինենք, որ նրանք վիրուսի կրողներ չեն>, - ընդգծել է վարչապետը ։
<Այսօրվա դրությամբ, բարեբախտաբար, կորոնավիրուս Արցախում չի հայտնաբերվել՝ չնայած տասնյակ մարդիկ կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են հանձնել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի>,-եզրափակել է Փաշինյանը։