Արմինֆո.Մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 290 դեպք, ապաքինվել է 18 մարդ, բացասական է եղել 1315 թեստի պատասխան:
Ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ <Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր>- նշել է Թորոսյանը՝ ավելացնելով, որ ևս 14 հոգի այսօր դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։