Արմինֆո. Ընդհանուր առմամբ 18 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
<Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ>,- գրել է նա:
Նշենք, որ այսօր առավոտյան կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմել է 265 մարդ։