Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 16:07
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը

Արմինֆո.Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը:

 

<Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/658449911657606 կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։

 

Որևէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության տոտալ վերահսկման փորձի անհրաժեշտությունը` Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության սույն որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը, ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ:

 

Ասել, թե մամուլն այսուհետ անկաշկանդ կգործի արտակարգ դրության պայմաններում, չենք կարող, քանի որ մենք շարունակում ենք այս առումով դուրս գտնվել ժողովրդավարական երկրների ընտանիքից ու համարվում ենք այն 3 երկրներից մեկը, ուր արտակարգ դրությունն առաջին հերթին վերաբերեց մամուլի ազատության ոչ համաչափ սահմանափակմանը:

 

Հայաստանյան մամուլը բոլորովին դեմ չէր կատարել պարետի ցուցումները, համագործակցել կառավարության հետ, տալ ճշտված տեղեկատվություն, բայց դրա համար խիստ անհրաժեշտ էր, որ պարետն ու համապատասխան կառավարչական մարմիններն օպերատիվ արձագանքեն մամուլի բարձրացրած խնդիրներին ու հարցադրումներին, ինչը, ցավոք, այս պահին խնդիր է:

 

Պնդում ենք նաև, որ չկար կարիքն այս ծավալի սահմանափակումներ կիրառելու համար, և պատահական չէ, որ դա ընկալվեց՝ որպես ազատ խոսքը սահմանափակելու ու ԶԼՄ-ների աշխատանքը վերահսկելու փորձ, ու արձագանք գտավ նաև միջազգային փորձագետների ու կազմակերպությունների հայտարարություններում:

 

Միևնույն ժամանակ՝ ուրախ ենք, որ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած բողոքի ձայնն ահազանգ դարձավ ու կառավարությանը զերծ պահեց միջազգային պարտավորությունները չկատարելու գայթակղությունից, քանի որ «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող նյութեր» եզրույթի կիրառությունը չի բխում մեր երկրի միջազգային պարտավորություններից:

 

Ընդգծելով այն հանգամանքը, որ մամուլի աշխատանքի սահմանափակումները խիստ մասնակիորեն են վերացվել, արձանագրում ենք ԶԼՄ-ների բարձրացրած ձայնին ականջալուր լինելու գովելի փաստը:

 

Այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայաստանի ժուռնալիստների միությունն ինչու ընդգրկվեց այն կազմակերպությունների ցուցակում, որի գործունեությունն այս մեկ շաբաթվա ընթացքում առնվազն պետք է դադարեցված լինի:

 

Հույս ունենք, որ ապագայում այլ միջոցներ չեն ձեռնարկվի մամուլի ազատ ու անկաշկանդ աշխատանքը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:

 

Ուզում ենք նշել նաև, որ ԵԱՀԿ https://www.osce.org/representative-on-freedom-of-me…/449098 մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ևս իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` ընդգծելով, որ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը:

Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը>,- նշվում է Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի