Արմինֆո. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձնացվել է առանձին մեկուսարան՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար ։
Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: "Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ !!! ", - նշել է նա։
Հավելենք, որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 265 դեպք, 16 մարդ ապաքինվել է, հիվանդների հետ շփված մի քանի հարյուր քաղաքացիներ գտնվում են կարանտինի կամ ինքնամեկուսացման մեջ: