Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափկման և իրենց բնակության վայրերում անձանց պարտադիր ինքնամեկուսացման կապակցությամբ Արցախի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը
հանդես է եկել հայտարարությամբ, որում «Արցախի քաղաքացիներին» կոչ է արվում առաջիկա օրերին (առնվազն 7 օր) ձեռնպահ մնալ Հայաստան այցելություններից: «Հայաստանի Հանրապետություն պետք է մեկնել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում", - ասված Է հայտարարության մեջ:
Հավելենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել: