Արմինֆո. Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ: "Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին", - ասվում է հաղորդագրությունում:
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել "ՀԿԵ" ՓԲԸ-ին ' համաձայն 2008թ.փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի, որի գործողության ժամկետը 30 տարի է՝ եւս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Երեկվա դրությամբ ՀՀ Գանձապետարանի հատուկ հաշվին ստացվել է 499.834.192.9 դրամ: