Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 10:47
Անի Մշեցյան

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արմինֆո. Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը:

 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունւոմ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում  բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,  խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, քանզի դրանց  չկատարումը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի