Արմինֆո.Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ողջունում է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ ռեժիմի խստացման քայլերը, առաջին հերթին՝ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը։ Այդ մասին ասվում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքտում:
"Իրավապահ մարմիններից պահանջում ենք լինել խիստ, բայց առավելագույնս իրավաչափ ու մարդկային։ Քաղաքացիներին հորդորում ենք մնալ տանը, պահպանել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջները, ինչպես նաև հնարավոր ամեն ինչով օգնել միմյանց (պահպանելով սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ) և աջակցել Պարետատանն ու իրավապահ մարմիններին։ ՀՀ իշխանությունից պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում", - ասվում է հայտարարությունում։
Հավելենք, որ Արցախում կորոնովիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել: