Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:
https://www.youtube.com/watch?v=QX0Zjf9BmHo&feature=youtu.be :
Հավելենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Արցախի տարածքում դեռևս նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։