Արմինֆո. Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին։ Այդ մասին վարչապետը հաղորդել է ՙՖեյսբուքի՚ իր էջում: Նա նաև նշել է, որ այժմ քննարկում են հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում:
Հավելենք, երեկ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 235- ի։ Այս կապակցությամբ վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հաղորդել էր, որ նոր սահմանափակումներ են մտցվելու, մասնավորապես, երկրի բոլոր սրճարաններն ու ռեստորանները ժամանակավորապես կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն Է հայտարարվել: