Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր դեռ արձանագրվելու են, բայց կավելանա նաև առողջացած քաղաքացիների թիվը։ Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում այդպիսի համոզմունք է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով ՝ ներկայում հանրապետությունում կորոնավիրուսի թեստավորման 235 դրական արդյունք կա, վարակակիրների մի մասն ախտանշաններ չունեն: Նախարարը նաև հույս է հայտնել, որ առաջիկա ժամերին կորոնավիրուսի թեստավորման բացասական արդյունքներ կստացվեն, եւ այդ թվից 15 մարդ կհանեն։ Բացի այդ, ակնկալվում է, որ 70 քաղաքացիների մեկուսացումը կավարտվի։ "Դրա հավանականությունը չափազանց մեծ է", - ասել է նախարարը, հավելելով, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ գտնվող վեց քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
Նախարարի հավաստմամբ, Հայաստանում կան բոլոր դեղամիջոցները, որոնք աշխարհում օգտագործվում են գոնե փորձարարական մակարդակով։ Ինչ վերաբերում է վերջին 41 դեպքերին, ապա դրանք հաստատվել են կիրակի եւ երկուշաբթի օրերին, ինչը ավելի ցածր է, քան նախորդ օրերին: "Մենք փորձում ենք կանխել հիվանդության տարածումը մեկուսացման եւ ինքնամեկուսացման միջոցով", - ասել է Թորոսյանը:
Նախարարը ողջունել է այսօրվանից սրճարանների, ռեստորանների և որոշ արտադրությունների գործունեության փակումը, ինչը կարևոր քայլ է հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ: Նախարարը բոլորին կոչ է արել տանը մնալ, քանի որ զանգվածային վարակումները դժվարացնում են հիվանդության տարածումը կանխելուն նպատակաուղղված գործունեությունը։ "Դա նաեւ կարեւոր է մի քանի հիվանդանոցների վերազինումը ավարտին հասցնելու համար, մի քանի օր է հարկավոր, որպեսզի մեզ մոտ հայտնվի 500-600 նոր մահճակալ, որոնք նախատեսված են հենց կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Հետևեք կանոններին, որպեսզի մենք կարողանանք արժանապատվորեն դիմագրավել գլոբալ մարտահրավերը և իրավիճակից դուրս գալ մեր հայրենիքի համար նվազագույն կորուստներով", - ասել է Թորոսյանը։ Նա նաեւ նշել է համաճարակի աճն աշխարհում, հատկապես, Իտալիայում։ Համաճարակի արդյունքում արդեն 6 հազար մարդ է մահացել։ Ընդ որում, այդ թիվն ամեն օր ավելանում է։
Նշենք, որ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում է մնում 4 735 մարդ, ընդ որում ՝ բոլոր վարակվածների ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով ՝ աշխարհում արդեն ավելի քան 330 հազար մարդ է վարակվել կորոավիրուսով, ավելի քան 14,5 հազարը մահացել է: