Արմինֆո. Արցախին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու ԱՄՆ մտադրությունը որոշակիորեն պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի գործողություններով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հայ դատի" և քաղաքական հարցերի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։
"ԱՄՆ կառավարությունը փորձում է չեղարկել վերջին երկու տարիներին Արցախին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը։ Այս գաղափարի հեղինակները դա պայմանավորում են այն Արցախում ականազերծման գործընթացի մոտալուտ ավարտով։ Իրականում, ես համոզված եմ, որ այդ որոշումը պայմանավորված է բացառապես քաղաքական պատճառներով", - նշել է նա։
Ըստ դաշնակցականի՝ ԱՄՆ-ի շարժառիթները որոշակիորեն Ադրբեջանին ընդառաջ քայլ է, որը վաղուց ձգտում է վերացնել Արցախի ֆինանսական աջակցությունը։ Այդպիսով Վաշինգտոնում ձգտում են որոշ չափով բավարարել Բաքվի ձգտումները՝ ելնելով միայն իրենց հայտնի ինչ-ինչ նկատառումներից:
ԱՄՆ-ի նման գործողությունների երկրորդ հասցեատեր Մանոյանն է համարում Երևանին, որին ամերիկացիներն այդ կերպ փորձում են քաղաքական ուղերձ հղել, որի բովանդակությունը նույնպես այսօր հայտնի է միայն իրենց։
"Ամեն դեպքում, կառավարության որոշումը դեռ պետք է քննարկվի Կոնգրեսի երկու պալատներում՝ ինչպես և 2021 թվականի պետբյուջեի նախագիծը։ Կոնգրեսականներն արդեն հանդես են եկել հայտարարությամբ Արցախին օգնության ծավալները ոչ միայն պահպանելու, այլև ավելացնելու անհրաժեշտության մասին: Մենք նույնպես շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ", - ամփոփել է Մանոյանը։
Նշենք, որ անցած շաբաթ ԱՄՆ 23 նահանգներից 75 կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի արտաքին գործողությունների ենթակոմիտեին ՝ առաջարկելով Հայաստանին 100 մլն դոլար տրամադրել տնտեսությանը աջակցելու, անվտանգության ապահովման եւ օրենքի գերակայության հաստատման համար:
Եւս 1,5 մլն դոլար կոնգրեսականներն առաջարկում են ուղղորդել որպես աջակցություն Արցախին՝ տարածքների ականազերծման և ականներից տուժածների վերականգնման համար: Կոնգրեսականները նաև կոչ են արել ենթահանձնաժողովին դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ՝ որպես Հայաստանն և Արցախն ագրեսիայի ենթարկող երկրի: