Արմինֆո. Հայաստանից եւ Ադրբեջանից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար գործելու են միայն "Սադախլո" (վրաց-հայկական սահման) եւ "Կարմիր կամուրջ" (վրաց-ադրբեջանական սահման) անցակետերը: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Այդ նույն անցակետերով կարող են հայրենիք վերադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները՝ ժամը 10: 00-18: 00-մ: Սահմանափակումները չեն անդրադառնա բեռնափոխադրումների վրա, որոնք կարող են իրականացվել բոլոր հսկիչ անցակետերով՝ շուրջօրյա։