Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Հայաստանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք: Այս մասին դեսպանը գրել է Facebook-ի իր էջում։
"Մենք կոչ ենք անում ֆրանսիացիներին, հատկապես Հայաստանի ոչ ռեզիդենտներին, վերադառնալ Ֆրանսիա։ Air France-ի առաջիկա չվերթը տեղի կունենա այս կիրակի ՝ մարտի 22-ին, ժամը 9:30-ին: Ավիատոմսեր դեռ կան", - գրել է դեսպանը։ Լաքոտը հավելել է, որ թռիչքների հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել Saberatours ընկերությանը:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 136 դեպք ։ Երկիրը մարտի 16-ին անցել է արտակարգ դրության, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը: