Արմինֆո.Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ուկրաինայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։
ՙՀամաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նաև գրանցվել ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում. Էլ․ փոստ՝ [email protected], Թեժ գիծ՝ +380733737447, Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով;
կամ՝ Օդեսայում գլխավոր հյուպատոսություն՚, - ասվում է հաղորդագրությունում: