Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանից Կուբան ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին հաղորդագրությանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:
Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում, հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին, հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Կուբանում կորոնավիրուսով հիվանդացած եւ Սոչիի հիվանդանոց տեղափոխված երկրորդ վարակակիրը եկել է Հայաստանից, նրա շփումների շրջանակը բացահայտվել է, բոլորը, ում հետ նրանք շփվել են, մեկուսացված են: