Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նշենք, որ Հայաստանում առաջին երկու դեպքերն էլ համաճարակի բռնկման պատճառ են դարձել։ Առաջին աղմկահարույց դեպքը կապված էր Էջմիածնում նշանադրության հետ, որտեղ Իտալիայից ժամանած կինը վարակել էր հյուրերին։ Երկրորդ դեպքը կապված է Շենգավիթի գործարանի հետ, որը կապված է եղել Իտալիայի հետ։ Իտալիայից ժամանած մասնագետներից մեկը, ով ջերմիջեցնող պատրաստուկների օգնությամբ իջեցրել է իր ջերմաստիճանն ու թաքցրել հիվանդությունը։ Դրանից հետո նա վերադարձել է Իտալիա, իսկ գործարանի աշխատակիցների մեծ մասը վարակվել է։