Ուրբաթ, 20 Մարտի 2020 13:09
Կարինա Մելիքյան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը վճարումներ չկատարելու դեպքում պայմանագրով սահմանված տուժանքներ չի կիրառի

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը վճարումներ չկատարելու դեպքում պայմանագրով սահմանված տուժանքներ չի կիրառի

Արմինֆո. Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Բանկ/ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում` Բանկը որոշել է՝

 

ա/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը  ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը և  տուգանային տոկոսները),

 

բ/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չհամարել ժամկետանց այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ Վարկային բյուրո տրամադրման առումով։ Սույն կետը չի տարածվում այն պարտավորությունների նկատմամբ, որոնք 2020թ․-ի  մարտի 13-ի դրությամբ եղել են 30 և ավել օր ժամկետանց։

 

Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում Բանկը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել անհատական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը, ինչպես նաև դիտարկել  վարկի մարման վերջնաժամկետը  երկարաձգելու հարցը։

 

Սույն ծանուցման կապակցությամբ, պարտավորության մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը հետաձգելու, ինչպես նաև մարման վերջնաժամկետը երկարաձգելու համար կարելի է Բանկ դիմել` առցանց` ինտերնետային բանկային ծառայության հաղորդագրության միջոցով, նամակ ուղարկելով Բանկի էլեկտրոնային հասցեին` hsbc.armenia@hsbc.com, զանգահարելով հեռախոսային կենտրոն +374 (60) 655 000 համարով, կամ եթե վերոնշյալ տարբերակները անհնար են` այցելելով մասնաճյուղ:

 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի