Ուրբաթ, 20 Մարտի 2020 12:32
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտարկման դադարեցումը իրավիճակի վրա ոչ մի կերպ չի ազդի

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտարկման դադարեցումը իրավիճակի վրա ոչ մի կերպ չի ազդի

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտարկման դադարեցումը ոչ մի կերպ չի ազդի ընթացիկ իրավիճակի վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

 

<Անջեյ Կասպրշիկի հայտարարության առանցքային դրույթը ես համարում եմ այն կետը, որում ընդգծվում է հակամարտող երկրների իշխանությունների հետ նրա գրասենյակի կապի պահպանումը։ Ավելին, իմ կարծիքով, այս փուլում հենց այդ հաղորդակցություններն են լինելու ավելի ամուր և հուսալի։ Ընդ որում, ինձ թվում է, որ դիտարկման դադարեցումը կարճաժամկետ բնույթ է կրելու>, - ընդգծել է նա ։

 

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի դիտարկումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որպես նման որոշման պատճառ՝ նշվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետևանքով միջազգային սահմանների փակումը ։ Կասպրշիկը հատուկ ընդգծել է, որ կապի մեջ է մնում հակամարտող երկրների համապատասխան ռազմական իշխանությունների հետ։

 

Եվսեեւը ներկայիս իրավիճակը գնահատում է որպես այն դեպքերից մեկը, երբ ԵԱՀԿ-ն կարող է նման որոշումներ կայացնել: Հատկապես այն իրավիճակում, երբ մարդկանց տեղաշարժման դժվարություններ են առաջանում ամբողջ աշխարհում ։ Նրա գնահատմամբ ՝ ներկայիս իրավիճակի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործունեության վրա միանգամայն սպասելի ու նորմալ էր։

 

<Նույնիսկ եթե Կասպրշիկն այդ մասին չհայտարարեր, հասկանալի էր, որ անմիջապես հակամարտության գոտում դիտարկում իրականացնելու ընդունված միջոցն այսօր անհնար է։ Դրան խոչընդոտում են գործոնները, որոնք ոչ մի կերպ ԵԱՀԿ-ից կախված չեն: Այս առումով դիտարկման ժամանակավոր դադարեցումը հարկադրված միջոց է և, որքանով ես հասկանում եմ, տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի, լարվածության վրա ոչ մի կերպ չի անդրադառնա>, - ամփոփել է Եվսեևը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի