Ուրբաթ, 20 Մարտի 2020 12:17
Անի Մշեցյան

Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Արմինֆո.  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

 

Նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:

 

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի