Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 20-ի ժամը 10: 00-ի դրությամբ հասել է 136-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը ։
Գերատեսչությունում տեղեկացրել են, որ թեստավորումը հայտնաբերել է կորոնավիրուսով վարակվելու եւս 14 նոր դեպք եւ գումարային հաշվարկով ընդհանուր թիվը հասել է 136-ի: Ընդ որում՝ մեկն արդեն բուժվել է: