Արմինֆո. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ստեղծվել է օպերատիվ շտաբ: Օպերատիվ շտաբի ղեկավար՝ Արսեն Այվազյան՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Նշենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ արտակարգ դրություն Է հայտարարվել: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ հիվանդացածների թիվը կազմել է 115 մարդ ։