Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապած կորոնավիրուսի տարածման հետ:
ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն՝ նա, մասնավորապես, նշել է. <Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային եւ տեղական անձնակազմերի ուղեւորությունների սահմանափակումների, ինչպես նաեւ այլ սահմանափակումների կիրառման՝ խուսափելու համար սերտ շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:
Հաշվի առնելով վերը նշվածը և կողմերի հետ խորհրդակցելուց հետո դիտարկումների անցկացումը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները: Միաժամանակ շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ>: