Արմինֆո. Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։