Արմինֆո. Ռուսական "Աէրոֆլոտ" ավիաընկերությունը չեղարկել է դեպի Երևան մի շարք չվերթներ մարտի 18-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:
"Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների", - ընդգծվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա մայիսի 1-ը նոր տիպի կորոնովիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանափակել էր օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը իր տարածք: Ավելի վաղ, Երեւան թռիչքների դադարեցման մասին հաղորդել էր ռուսական Յուտեյր ավիաընկերությունը (մարտի 18-ից մինչև ապրիլի 30-ը):